Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արձանագրենք՝
- Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:
- Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:
Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:
- Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:
- Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մի քանի մեղադրանք է առաջադրված:
- Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:
- Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:
7.Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:
Արձանագրենք նաև՝
Ն. Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:
Ի լրումն՝
ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31841 ձայն:
Հ.Գ. առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները»:





