Կիրակի, Մայիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ախալքալակ-Կարս երկաթուղի. ընդամենը հնարավորություն է Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ. Հակոբ Բադալյան

24/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին:

Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս նախորդ տարեվերջին: Առաջինը օրեր առաջ էր, երբ Անկարան հայտարարեց, թե ավարտել են դեպի Հայաստանի հետ ուղիղ երկկողմ առեւտրի այսպես ասած բյուրոկրատական գործընթացները: Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե դա նշանակում է, որ Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքները այլեւս կմակնշվեն հենց Հայաստան հասցեով, այլ ոչ թե երրորդ երկրի եւ հետո այնտեցից նոր Հայաստանի հասցեի մակնշումով:

Եվ ահա, Անկարան անում է հաջորդ քայլը, որը սիմվոլիկ է Հայաստանի համար, բայց առարկայական է Թուրքիայի համար: Առարկայական այն իմաստով, որ այդ ճանապարհը՝ երկաթուղային Կարս-Ախալքալակ, իսկ հետո Հայաստան, լինելու է դեպի Հայաստան թուրքական ապրանքների մատակարարման ավելի պարզ ուղին: Այսինքն տեսնում ենք, որ իրականում Անկարան արել էր առաջին քայլը, իսկ հիմա դրա շարունակությունը:

Թուրքիան նախ դյուրացնում է երկկողմ առեւտրի բյուրոկրատական, իսկ հետո՝ լոգիստիկ հնարավորությունը: Իսկ, հաշվի առնելով այն, որ պարզապես անհամեմատելի է Թուրքիայից Հայաստան ներկրումների թե ծավալը, թե պոտենցիալը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների ծավալի կամ պոտենցիալի հետ, պարզ է, որ առարկայական իմաստով քայլը պրակտիկ է Թուրքիայի շահի, եւ սիմվոլիկ է Հայաստանի համար:

Դա ընդամենը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ: Մինչդեռ, դա պարզապես տրաֆարետն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը իր ծավալով ու կառուցվածքով այնպիսին է, որ այդ նոր լոգիստիկան սկզբունքորեն չի կարող ունենալ որեւէ էական նշանակություն:

Ընդգծեմ, ես բոլորովին դեմ չեմ նոր լոգիստիկային: Ավելին, տնտեսության համար ամենա աննշան նոր հնարավորությունն էլ ողջունելի է: Պարզապես, շատ կարեւոր է հասկանալ եւ ցույց տալ հանրությանը, թե ինչն է այստեղ պրակտիկը, եւ ինչը՝ սիմվոլիկը, քարոզչականը:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում. Վահե Հովհաննիսյան

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ տրվեք թուրքական քարոզչությանը. Թուրքիան որևէ երկաթուղային ճանապարհ չի բացել Հայաստանի հետ. Վարուժան Գեղամյան

24/05/2026
Նորություններ

System of a Down-ի հուլիսյան համերգը տեղի չի ունենա. Ժաննա Անդրեասյան

24/05/2026
Հաջորդ գրառումը

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք - Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Հայաստանում կվռնդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե այդ երկրում սկսեն գործել եվրոպական գազի գները։...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ...

ԿարդալDetails
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026

Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական