«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանն անդրադարձել է սոցցանցերում ադրբեջանցիների կողմից շրջանառվող իբր հայկական կողմից կռվող օտարազգի վարձկան դիպուկահարի լուսանկարին:
«Մեր Արփինե Բեկյանի լուսանկարը տեսել է նաև հակառակորդը, ներկայացրել է որպես ահաբեկչուհի, Հայկական բանակի վարձկան-դիպուկահարուհի:
Ահա և «վարձկան-դիպուկահարուհի» մեր խիզախ ու չքնաղ պարուհի Արփինե Բեկյանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Գևորգյանն ու հրապարակել պարուհու լուսանկարը:
Նշենք, որ լուսանկարն արվել է, երբ Արփինե Բեկյանը մասնակցել է ՈՄԱ կազմակերպության պարապմունքներին: