Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին է փոխանցել այն անձանց ցուցակը, ովքեր պետք է տեղափոխվեն Բաքու՝ նախքան դեպի Հայաստան մարդասիրական միջանցքի բացումը։
Նրանց թվում են Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, ինչպես նաև կառավարության և ռազմական ղեկավարներ։
Ընդհանուր առմամբ՝ ցուցակը ներառում է 30 հազար արցախցի տղամարդու, որոնք, ըստ Ադրբեջանի, ահաբեկիչներ են և իբր Ադրբեջանի տարածք Ղարաբաղի օկուպացիային են մասնակցել։
Տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանցիներն այրում են Արցախի պետական արխիվները։