2021 թվականի հուլիսի 8-ի դրությամբ ավելի քան 3,2 միլիոն մարդ Մոսկվայում ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկու բաղադրիչներից առաջինը: Ավելի քան 1,8 միլիոն մարդ անցել է պատվաստումների ամբողջական կուրս, հաղորդվում է Ռոսպոտրեբնադզորի՝ Մոսկվայի բաժանմունքի կայքում:
«Քաղաքի բոլոր մասերում կա հարմար պահին պատվաստվելու հնարավորություն, նույնիսկ կարելի է պատվաստվել առանց նշանակման՝ զբոսայգիների, առևտրի կենտրոնների և այլ հանրային տարածքների տաղավարներում», ասված է հաղորդագրության մեջ: