Հայաստանի Սահմանադրությանն առնչվող Ադրբեջանի պահանջը նորություն չէ միջազգային պրակտիկայում. լրագրողներին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիեւը։
«Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը պետք է իմանան, որ իրենց ձեռնարկած քայլերը անհետևողական են և, ես նույնիսկ կասեի, կեղծավոր են, մի կողմից ասում են, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանից, մյուս կողմից՝ պնդում, որ Մինսկի խումբը մնա, որն արդեն ակտիվ չէ։
Սրա հետևում կան առանձին նպատակներ»,- ասել է ադրբեջանցին։