«Լավրովի հայտարարությունը կարելի է համարել սենսացիոն, քանի որ մինչև այժմ հայկական կողմը պնդում էր, որ հենց Ադրբեջանն է հարձակվել հայկական դիրքերի վրա: Ավելին, հայերը ոչ միայն ցանկանում էին պահակակետ տեղադրել, այլև կիրառել են անհամարժեք հակազդեցություն ադրբեջանական կողմի գործողություններին:
Ըստ ռազմական աղբյուրների, հայերը առաջ են շարժվել՝ գրավելով ադրբեջանական կողմի թափուր պահակակետերից մեկը: Երբ ադրբեջանական բանակը մոտեցավ այս պահակակետին, հայերը կրակեցին նրանց ավտոմեքենայի ուղղությամբ՝ սպանելով մի քանի զինվորի: Սա է պատճառը, որ սկսվեցին լայնածավալ մարտեր», գրում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։