Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցել են Թուրքիայի Առանձին համակցված բանակի և 9-րդ կոմանդոսային բրիգադի հրամանատարության ստորաբաժանումները։





