Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովը արտաքսվել է Ռուսաստանից. Հայտնում է ադրբեջանական APA-ն։
Իբրահիմովի արտաքսումը նախատեսված է «Աէրոֆլոտ»-ի երեկոյան Բաքու նախատեսված չվերթով։
Նախնական տվյալներով՝ նա այժմ գտնվում է Շերեմետևո օդանավակայանում։
Նշենք, որ մի քանի օր առաջ Էլշան Իբրահիմովը զրկվեց Ռուսաստանի քաղաքացիությունից։





