Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել. հայտնում է «Ազատությունը»։
Մինչ երեկ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել, ու հարցը քննարկվում է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական զլմները երեկ հայտնել են. «Հայաստանը նույնպես համաձայնել է մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այն կարող է հաջող հարթակ ծառայել տարածաշրջանային խնդիրների լուծման և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման առումով։ Իրականում 3+3 ձևաչափով հանդիպման անցկացումը, ինչպես նաև դրան մասնակցելու Հայաստանի համաձայնությունը կարելի է դրական պահ համարել։ Բայց կա հարցի մեկ այլ կողմ։ Հայաստանի համար ավանդույթ է դարձել 3-4 աթոռների վրա միաժամանակ նստելը։ Սա վաղուց ենք նկատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակով։