Ադրբեջանը, «ռազմական գործողությունների արդյունքում ազատագրելով Լեռնային Ղարաբաղի տարածքները, գործում է այն սկզբունքների համաձայն, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք արդեն կատարել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մի քանի հիմնական սկզբունքներ: Հիմնական սկզբունքները պահանջում էին փաստորեն ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», Ալիևի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ Հայաստանը չէր ցանկանում կամավոր լքել այդ տարածքները, այդ պատճառով Ադրբեջանը «ստիպված էր եղել պարտադրել»: