Փարիզյան Disneyland-ը Եվրոպայում սանիտարական իրավիճակի վատթարացման պատճառով աշխատանքի վերսկսումը հետաձգել է մինչեւ ապրիլի 2: Այս մասին նշված է Disneyland-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպայում ստեղծված իրավիճակի պատճառով փարիզյան Disneyland-ը փետրվարի 13-ին չի բացվի,- նշել է այգու տնօրինությունը: – Եթե պայմանները թույլ տան, մենք Disneyland-ը կրկին կբացենք 2021 թվականի ապրիլի 2-ին»: «Մենք շնորհակալ ենք ձեզ այս դժվարին շրջանում ձեր անդավաճան հավատարմության եւ ըմբռնման համար»,- հավելել են Disneyland-ից:
Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում համավարակի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 910 989 դեպք: Ներկայումս ամեն օր գրանցվում է մոտ 20 հազար դեպք: