Հայաստանի կառավարությունը որոշել է, որ եղբայրները շահառու չեն հանդիսանում և չպետք է ստանան պետական աջակցություն:
«Պատգամավորները նստում միլիոններ են առնում, եթե այդ երեխան շահառու չէ, ինչու տարաք Ղարաբաղ, այսօր լույսի գազի փող չեն կարողանում եղբայրները տալ: Մեր Հովիկը Ադրբեջանին տվել է մեծ վնասներ, մեր վայենկոմատը բերել մարտական խաչ է տալիս, ես քեզ խա՞չ եմ տվել, որ դու բերում ես խաչ ես տալիս, բերեք մեր երեխուն»,-ասում է Հովիկի հորեղբայրը՝ Արտավազդ Ասատրյանը, նշելով, որ կառավարությունը ոչ մի բան էլ չի անում՝ պարզելու համար, թե ուր են իրենց երեխաները՝ մահացած են, գերին են, թե վիրավոր: