Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիները մի գիշերում ֆերմա են կառուցել, որ սահմանային հողերը չտան ադրբեջանցիներին․ Նունե Պողոսյանի պատմությունները

22/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշում հայերն ու ադրբեջանցիները սահմանային վեճերի ժամանակ անգամ թվանքներով ու դագանակներով են իրար դեմ դուրս եկել խորհրդային տարիներին՝ Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի բնակչուհի, մոտ 50 տարվա իրավաբան Նունե Պողոսյանը։

Սյունիքի հսկայական տարածքները ադրբեջանցիներին հանձնելուց հետո ՀՀ կառավարության հնարավոր որոշումը՝ հանձնել նաև Տավուշի գյուղերը, տիկին Նունեին հիշեցրել է 1968 թ-ին Արծվաբերդ գյուղի և ադրբեջանական Գետաբեկի ու Թովուզի շրջանների միջև սահմանային վեճի պատմությունը՝ երբ Արծվաբերդի կոլտնտեսության նախագահ Արմենակ Ուզունյանին ադրբեջանցիներից մեկն ուզեցել է կրակել, բայց ավելի տարիքով ադրբեջանցին ասել է՝ էդ տեսակ իգիթ մարդուն չեն կրակիլ։

Տավուշի 7 գյուղերը այդքան հեշտ ադրբեջանցիներին հանձնելու լուրերի առիթով՝ նա պատմեց, թե ինչպես էին իրենց մարզից այդ 800 հա հողակտորի համար հասել Մոսկվա, արխիվներից գտել դրա հայկականությունը փաստող գրությունը, ու մինչև Կրեմլի պատվիրակությունը Արծվաբերդ կհասներ, ֆերմա էին կառուցել այդ հողակտորի վրա, պատերը ծխով սևացրել, անասուններին էլ մեջն արել ու ասել՝ վաղուցվա հայկական շինություն է, հողն էլ է հայկական։

Տավուշցիները խորհրդային տարիներին երկար կռիվ են տվել նաև օդանավակայանի կառուցման համար, քանի որ ադրբեջանցիները պնդել են, որ դա իրենց հողի վրա է, բայց հայերին հաջողվել է համոզել, որ այդ հողերը հայկական են։

Ադրբեջանցին հեշտ հանձնվողը չէ, ամեն ինչ անում է հայից հող պոկելու համար՝ տարբեր պատմություններով փաստում է տիկին Նունեն, բայց նվիրյալ հայորդիները, ինչպես օրինակ Արմենակ Ուզունյանը, եթե աշխատում են այդ ուղղությամբ, անպայման հաջողում են ոչ մի թիզ չզիջել թշնամի-հարևանին։ Խորհրդային տարիներին էլ հեշտ չէր, բայց անում էին։Ու ժողովուրդը դա գնահատում էր․ Արմենակ Ուզունյանին անգամ Շիրազն է բանաստեղծություն ձոնել, իսկ Տավուշի՝ երբեմնի Շամշադինի շրջանի, աշուղներն ու բանասացները երգով ու ասքով են գովերգել՝ հայկական հողերը պահելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խորհրդային ներքին սահմաններ

Հաջորդ գրառումը

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը. @Mediaport

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը. @Mediaport

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական