Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից. Գարիկ Քեռյան

23/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է.

«Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ստեղծված խաղաղության պայմանագրի նախագիծն առ այսօր ոչ նախաստորագրված է, ոչ էլ ստորագրված: Ճիշտ է նրա 17 հոդվածները պաշտոնապես դեռ հանրայնացված և գաղտնազերծված չեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզ համար դրական և բացասական կողմերով, բայց սա դեռ մի կողմ: Եթե հիշում եք բոլոր կենտրոներից շնորհավորանքների տարափ տեղաց և մեծ ոգևորությամբ բարձրաձայնվեց խաղաղության հաղթանակը:

Այստեղ ծնվում է առաջին հարցը, ով՞ խաբեց գերտերություններին: Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի՝ իսկ հետո խոսել նախապայմանների մասին: Այստեղ կարելի ենթադրել, որ նախապայմանները Բաքվից առաջադրվել են հետո, կամ էլ հայկական կողմն է բանավոր խոստումներ տվել և այնուհետև հրաժարվել:

Ի դեպ ներկա ներհայաստանյան քաղաքական բանավեճի և քննարկումների ընթացքը ինձ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում:

Պաշտոնապես չի հստակեցվում, թե իրականում որոնք են այդ նախապայմանները, դրանց լրիվ ցանկը պետք է գաղտնազերծվի, թե՞ ոչ: Ադրբեջանական դիվանագիտությունը շեշտադրում է երկուսը՝ սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Բայց հետևելով ներկա գործընթացին կարելի համոզվել, որ դրանք երկրորդական նշանակություն ունեն և թիվ մեկ խնդիրը Զանգեզուրով արտատարածքային միջանցքն է: Ստացվում է, որ առաջնային նախապայմանը սա է, իսկ առաջին երկուսը նախապայմանի նախապայմանն են:

Հետաքրքիր զարգացումներ ընթացան միջանցքի վերահսկողության ամերիկյան առաջարկների շուրջ: Ինձ համար լեզվաբանական գյուտ էր «արտապատվիրակում» եզրույթը: Հայաստանում սկսվեցին դրա շուրջ հերթական քննարկումները: Միջանցքին դեմ արևմտամետներն ուղղակի երջանիկ էին ամերիկյան առաջարկներով: Բայց այստեղ ևս ծնվեց հերթական անակընկալը, Թրամփը ասաց, որ հրաշքով լուծել են Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, իր միկրոբլոգում տեղադրեց Ալիևի իրեն ուղղված գովասանական ելույթը, իսկ Ալիևն էլ հայտարարեց, որ միջանցքում ոչ մի վերահսկողություն ընդունելի չէ և բացառված է:

Սկսվում է հերթական ընկճախտը, ով ի՞նչ է ուզում և ով ո՞ւմ բարեկամն է հավերժական հարցադրումներով: Եթե Ալիևը գովում Թրամփին, ինչու է՞ ջախջախում ամերիկյան առաջարկները: Ռուսական ազդեցության գործոնը պետք է բացառել, ելնելով Մոսկվա-Բաքու ներկա հարաբերությունների մակարդակից: Իմ կարծիքով վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարո՛ն Թրամփ, մի՛ լեգիտիմացրեք մի բռնապետի, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի. Վլադիմիր Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական