Ոստիկանության, ՔԿ, ԱԻՆ աշխատակիցները քննարկում են՝ «Փեթակի» տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
««Փեթակ» առտեւրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի եւ ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,- գրել է նա։
Նշենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել առեւտրի կենտրոնը, քանի որ չաշխատելու պատճառով տնտեսական վնասներ են կրում։