Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ձեզ հասնում է». Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն ընտրելու համար․ «168 ժամ»

29/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած հանգստյան օրերին և երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած իրադարձությունները շատ խորհրդանշական էին․ քաղաքացիները ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով փակել էին մայրուղին և իշխանություններից պահանջում էին ապահովել իրենց ջրամատակարարումը։ Բողոքող քաղաքացիների խոսքում կարմիր թելի նման անցնում էր միտքը, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան՝ դադարեցվել է իրենց ջրամատակարարումը։

Այսինքն՝ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին հանդիմանում են՝ «մենք քեզ ընտրենք, դու մեր ջուրը կտրե՞ս»։ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն չի պատասխանում քաղաքացիներին, սակայն նրա լուռ ուղերձի իմաստը հետևյալն է՝ «լավ եմ անում, ձեր ջուրը կտրում եմ, ձեզ հասնում է»։ Այսպիսով, քաղաքացիներն արդեն սկսում են իրենց մաշկի վրա զգալ Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետևանքները, նրանք վճարում են «պողպատյա իշխանության» գինը։

Բայց այս հարցում իրավացի են ոչ թե բողոքող քաղաքացիները, այլ նրանց անտեսող Նիկոլ Փաշինյանը։ Նա երեք տարի շարունակ երկրի հետ արել է այն ամենը, ինչ հնարավոր չէր անգամ պատկերացնել՝ պետական ինստիտուտների քայքայում, տնտեսության խայտառակ վիճակ, պատերազմ, 5000 զոհեր, 10000-ից ավելի վիրավորներ, կորսված Արցախ․․․ այդ ամենը տեղի է ունեցել քաղաքացիների աչքի առաջ։ Եվ այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քաղաքացիներին՝ իր քայքայիչ գործունեությունը շարունակելու հայտով, ինչը քաղաքացիները ոչ միայն չեն մերժել, այլ հաստատել են ու նրան տվել են «պողպատյա մանդատ»։

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «ձեզ հասնում է» սկզբունքով, ու նա այդ հարցում միանգամայն իրավացի է։ Հասարակությունը, որը պետության հետ կատարված բոլոր արհավիրքներից ու աղետներից հետո կրկին ընտրում է դրա հեղինակ իշխանությանը, արժանի է նորանոր զրկանքների ու կորուստների և դրա համար պետք է մեղադրի ոչ թե դա իրականացնող իշխանությանը, այլ ինքն իրեն, որ այդպիսի իշխանությանը չի մերժել ու ավերածությունները շարունակելու հնարավորություն է տվել։

Այս նույն սկզբունքն այսպիսով առաջիկայում գործելու է հասարակության բոլոր խավերի նկատմամբ՝ գյուղից մինչ քաղաք, Երևանից մինչև Սյունիք։

Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու անգործությամբ պատժելու է հասարակությանն իրեն ընտրելու համար։ Հանրապետության բնակավայրերի գրեթե մեծամասնությունում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այդ բոլոր բնակավայրերի բնակիչները հավանություն են տվել պետության կործանմանն ու դրա շարունակությանը։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն, որ պետության քայքայումն ամենատարբեր դրսևորումներով ուշ թե շուտ հասնելու է իրենց բնակավայր, իրենց բակ ու տուն։ Նրանց բոլոր բողոքներին Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է՝ «ձեզ հասնում է», ու նա այդ հարցում լինելու է միանգամայն իրավացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդեն․ «Իրանը իմ նախագահության ընթացքում երբեք միջուկային զենք չի ստանա»

Հաջորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը մնալու է քաղաքականության մեջ․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը մնալու է քաղաքականության մեջ․ «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական