ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով՝ կարգադրում եմ.
1. Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ասուլիսի ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը գտնվել է կենտրոնական հատվածում ՝ պաշտոնյաների համար նախատեսված հարթակում, հանդիպման ընթացքում առաջացել են տեխնիկական խնդիրներ, թարգմանությունը պատշաճ չէր իրականացվել։