Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ տեղակալն է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնում։
Հայկ Ասլանյանը Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական է։ Աննա Վարդապետյանը ստորագրել է դիմումը, Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, սեփական դիմումի համաձայն՝ պաշոտնից ազատվել են Գլխավոր դատախազի տեղակալներ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։
Աննա Վարդապետյանը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։