Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է արցախցի երիտասարդ ընտանիքներին

31/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։

Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ Մայր Աթոռ են այցելել նորածին զավակներ ունեցող արցախցի ընտանիքներ ստանալու Նորին Սրբության օրհնությունը։ Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին արցախահայերի նկատմամբ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին, իր զորակցությունը հայտնեց արցախցի ընտանիքներին, հատկապես ներկայիս դժվարին պայմաններում, երբ նրանք հաղթահարում են բռնի տեղահանության հետևանքով իրենց առջև ծառացած դժվարությունները։ Հայոց Հայրապետը առանձնահատուկ կերպով կարևորեց նաև արցախցի նորածին զավակների ներկայությունը Մայր Աթոռում՝ նրանց համարելով կյանքի, հույսի մարմանցում և ազգի հարատևության գրավականը:

Նորին Սրբությունը մաղթեց, որ ծնողների խնամքի և սիրո ներքո իրենց զավակները հասակ առնեն և Աստծո օրհնությամբ մի օր վերադառնան իրենց հայրենի բնօրրան, հայրենական օջախներ։

Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին իրենց կողքին է և զորավիգ ու աջակից իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախցի ընտանիքներին։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի ԲԿ ծննդատուն։

Ծննդատան ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը տեսակցեց նորածիններին և նրանց մայրերին, օրհնեց ու աղոթեց նրանց քաջառողջության և երջանկության համար: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ մայրության աստվածապարգև շնորհին՝ վկայելով, որ մայրական նվիրյալ ու կենսապարգև սերը կարող է հաղթահարել ամեն դժվարություն, իսկ նորածին մանուկները կդառնան ուժականության աղբյուր՝ զորացնելով մեր ժողովրդի պատասխանատվության ոգին կերտելու սերունդների համար խաղաղ, բարօր և լուսավոր հայրենիք: Վեհափառ Հայրապետն այս առնչությամբ գոհունակությամբ ընդգծեց, որ առաջիկա տարին Հայոց Եկեղեցու գործունեության և նախաձեռնումների առանցքում է լինելու այս գիտակցության և ոգու ամրապնդումը հայոց ընտանիքներում։

Այնուհետև Նորին Սրբությունը զրույց ունեցավ նաև բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած ազգօգուտ ծառայության, նվիրումի և ծննդկան մայրերի առողջությանն ի նպաստ ներդրած ջանքերի համար։ Այս առիթով Նորին Սրբությունը ծննդատանը նվիրեց Սուրբ Աստվածածնի սրբանկար, մաղթելով, որ Աստվածամոր օրհնությունը մշտապես հովանի լինի նորածին մանուկներին և ծննդկան մայրերին:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխեց ամանորյա նվերներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղանակը՝ տոնական օրերին

Հաջորդ գրառումը

Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Հաջորդ գրառումը

Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական