Ուժայիններին հաջողվեց Մասիսի համայնքապետարանի շենք մտած քաղաքացուն վնասազերծել. տեղեկությունը հաղորդել է Մասիսի համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ կեսգիշերին մոտ զինված անձը, որը, պարզվեց, Մասիսի բնակիչ Էդգար Մարգարյանն է, ներխուժել է Մասիսի համայնապետարանի շենք, նռնակ նետել, կրակել՝ սպառնալով շենքը պայթեցնել։