«Երկիր» օրաթերթի 1992 թ. մայիսի 9-իթիվըվաղառավոտյանազդարարեցկատարվածհրաշքի՝հայոցհինավուրցբերդաքաղաքՇուշիիազատագրումը: ՆույնթվիմեջզետեղվելէնաևՀՀպաշտպանությաննախարարՎազգենՍարգսյանի՝Շուշիիազատագրմանառիթովտրվածառաջինհարցազրույցը: Ստորևներկայացնումենքայննույնությամբ.
«Արցախումկատարվածըհրաշքէ». ասումէՀՀպաշտպանությաննախարարՎազգենՍարգսյանը, որինմերթղթակիցըհանդիպեցերեկ, ժամը 22.30-ին
– Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է: Հեռվից հեշտ է դատել, հրահանգներ տալ: Տեղում բոլորովին այլ է: Օգնությունը՝ օգնություն, բայց Կրկժանի , Մալիբեյլիի նման անառիկ տարածքները ժամանակին վերցնելն ուղղակի հրաշք էր, անձնազոհություն: Արցախը պաշտպանում է իրեն, բայց կար անավարտության զգացում: Իսկ քանի Շուշին կար, Արցախում ապրելն անհնար էր: Ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվում: Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին: Կամ պիտի Արցախը կուլ գնար, կամ ոչնչացներ նրան: Նույնը Ջանհասանը և Նաբիլարը: Այս փոքրիկ գյուղերում վիթխարի քանակով զենք էր կուտակված: Գիտեինք Արցախում ադրբեջանցիներն անսահմանափակ քանակով զենք ունեն: Այդ զենքն այսօր ուղղված է ոչ միայն Արցախի, այլև Հայստանի վրա: Վերջին ամսում Շուշիում ևս մեծաքանակ զենք էր կենտրոնացվել: Ծրագրված էր և վերջին օրերին իրականացվում էր՝ Ստեփանակերտը գրավելու գործողությունը: Մյուս կողմից Աղդամն էր միանալու: Այս ընթացքում Արցախը բազմաթիվ զոհեր տվեց: Հակահարվածն անհրաժեշտություն էր, և նախորդ գիշեր այն սկսվեց: Շուշիի մերձակա կրակակետերը վերացվեցին, ավելին կատաղի սկսեցին գործել քաղաքի շուկայի և բանտի հենակետերը: Միայն բանտի մոտ «Գրադի» երեք կայանք կար: Բանտը, որի վրա գրոհող տղերքի զգալի մասին այդ նույն բանտում տանջել են, վերածվել էր շատ ամուր բերդի: Վերջին տվյալներով այն գրավված է, կրակակետերը ոչնչացված են: Շուշիի վերին մասում՝ դեպի Լաչին, թշնամու ռազմական ուժերի երրորդ խմբավորումը շարունակում է դիմադրել և գնդակոծում է Ստեփանակերտը: Թշնամին օգտագործում է նաև մարտական ուղղաթիռներ և մեզ հայտնի ՍՈՒ-25 ռմբակոծիչը, որը երեկ մոտ 19:40-ին երեք ռումբ է գցել Ստեփանակերտի և մեր դիրքերի վրա: ԼՂՀ մայրաքաղաքում մեծ ավերածություններ կան: Մեր ժողովրդի մի հատվածն այնտեղ՝ Արցախում կենաց և մահու կռիվ է տալիս, և մենք այստեղ անտարբեր մնալու բարոյական իրավունք չունենք: Արցախին մեր ամեն կարգի օգնությունն ապահովվելու է:
Այսօր վճռորոշ նշանակություն է ստանում մեր համախմբվածությունը: Չեմ բացառում նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կտրուկ լարումը: Մենք ուզում ենք խուսափել մեծ պատերազմից , բայց նաև պատրաստ ենք միասնական հակահարվածի:
Փառք ու պատիվ ընկածներին, փառք ու պատիվ մարտնչողներին: Պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է: Այսօր մեր ոգին է կռվում: Մեր ոգին այսօր հաղթում է:
«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.