Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը. Խուդաթյան

02/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա է. այսօր՝ հունիսի 2–ին, Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Այսօր Գորիսում կազմակերպվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը դրա լավագույն վկայությունն է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև, արդեն Փարիզի շրջանի Բանիոն քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում հինգ տասնյակից ավել այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ և համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունը այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել։

Կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորվել է ինչպես քաղաքական, տնտեսական, պաշտպանական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի և այլ բնագավառներում։

Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,–ասաց նա։

Խուդաթյանի խոսքով` Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5–րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի. «Հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։

Կոչ եմ անում տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավվել այս օրերի բովանդակային քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել և ընդլայնել գործընկերության առկա շրջանակը Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար։

Եվս մեկ անգամ բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Սյունիք և բարով եք եկել Գորիս, լավ արդյունավետ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս, շնորհակալություն»,– նշեց նա։

Infoport.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

«Իսկ ինչու՞ դոմփել». մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025
Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025
Հաջորդ գրառումը

«Իսկ ինչու՞ դոմփել». մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. Փաշինյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական