Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ է ներկայացրել: Այն հրապարակվել է e-draft.am-ում. գրում է «Sputnik Արմենիան»։
Մասնավորապես առաջարկվում է վերնագրում «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով և 2-րդ մասով լրացնել հետևյալ բովանդակությամբ.
«Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 12–ից 15 տարի ժամկետով»։
Նախագիծը կքննարկվի մինչև նոյեմբերի 6–ը։