«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի, Տիգրան Մեծի պողոտայի, Որմնադիրների, Խորենացու, Սասունցի Դավթի, Գլինկայի, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սուվորովի, Բելինսկու, Թորոմոնյան, Լոմոնոսովի, Կրիլովի փողոցների, Սասունցի Դավթի նրբանցքի, Քրիստափորի, Խորենացու, Նար-Դոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: