Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյան․ «Փաստինֆո»

10/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմին պատրաստ էինք այնքան, որքանով կարողացել ենք գնահատել հակառակորդի ուժերն ու հնարավորությունները։ Պատերազմն ունի իր անակնկալները, առաջացել են դժվարություններ, որոշակի առումով խաթարվել է թիկունքային ապահովումը, սակայն կարողացանք արագ կողմնորոշվել ու ճիշտ որոշումներ ընդունել։ Թիկունքային ապահովման որևէ լուրջ խնդիրներ չենք ունեցել, պատերազմից մանրամասներ են ներկայացրել  ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանը և թիկունքի վարչության շտաբի պետ, գնդապետ Արթուր Ալոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Պաշտոնյաները տեղեկացրել են, որ պատերազմի ընթացքում պարենավորման գործընթացն ընթացել է ըստ պլանավորածի։ Պարենի պակաս ԶՈւ-երում չեն եղել, պատերազմի կեսից նույնիսկ հրաժարվել են օգնությունից՝ բացառությամբ քաղցրավենիքի, սուրճի, ծխախոտի։

«Խնդիրը այն էր, թե ինչպես հակառակորդի կրակի ներքո սնունդը հասցնենք առաջնագիծ զորքերին։ Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է, բայց դա փորձել ենք վերականգնել, մատակարարումը իրականացրել ենք գիշերային ժամերին, հարաբերական դադարի ընթացքում։ Եղել են ժամեր, գուցե օր, որ որոշակի հատվածներում անհնար է եղել սննդի առաքումը, բայց պատերազմն իր գործն անում է»,- հայտնել է Ռոմիկ Մարգարյանը։

Անդրադառնալով հայրենակիցների կողմից ուղարկվող օգնություններին, գեներալ-մայորը վստահեցրեց, որ բանակի միջոցով տրամադրված ողջ օգնությունը տեղ է հասել և ծառայել իր նպատակին։ Առաջնագծում շատ դեպքերում եղել են 5-10 օրվա սնունդ, շատ հազվագյուտ դեպքեր են եղել, որ դրանք կտրվել են։

2019 թվականից ներդրված սննդի ապահովման նոր համակարգը, որը տրամադրում էին քաղաքացիական կազմակերպությունները, խնդրահարույց էր։

Պատերազմի ժամանակ հանձնարարել են ապահովումը կազմակերպել պատրաստի պահածոյացված սննդի տեսականի և օշարակներ մատակարարել, որով կարողացել են լուծել դաշտային պայմաններում ճաշ եփելու անհրաժեշտությունը։

«Խնդիր էր նաև առաջնագիծ ԶՈՒ տեխնիկայով սննդի առաքումը, ուստի մեծ տարողությամբ մեքենաները փոխարինվել են փոքրերով, երբեմն կատարել դա ոտքով»։

ԶՈՒ թիկունքի վարչությունը ևս մարդկային կորուստներ է կրել. «Զոհվել է թիկունքային 19 զինծառայող, որից 9-ը սպա, վիրավորվել է 18 զինծառայող, որից 9-ը՝ սպա»։

Հետպատերազմական ընթացքում վերականգնվում են վնասները և կորուստները։ ԶՈՒ-երը թիկունքային ապահովման խնդիրներ չունեն, իրականացվում են ձեռքբերումներ՝ պահուստները վերականգնելու նպատակով, խնդիրները զուտ կենցաղային են։

«Նոր բնագծեր՝ մի քանի հարյուր կիլոմետր, որտեղ կենցաղային որևէ պայմաններ չկար՝ ուղղակի սար, ոչ մի ինժեներական աշխատանքներ արված չեն եղել, ձմեռվա ընթացքում դա գրեթե անհնար էր իրականացնել, փորձեցինք այլ միջոցներով ապահովել զորքերի առաջնագծում ծառայությունը, դրանք մեր տնօրինության տակ եղած մեքենաներն են, որոնք ունեն թափքեր՝ բնակավորման համար հարմարեցված և վրաններ։ Հիմա եղանակը բացվում է, հնարավորություններ կա և մենք մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ»,- ասաց Մարգարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հաջորդ գրառումը

«Այս ամենն ընդհանրական հարձակում է Ռուսաստանի վրա, Հայաստանն օկուպացնելը նույնպես մտնում է այդ տերությունների շահերի մեջ». Գագիկ Հարությունյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

«Այս ամենն ընդհանրական հարձակում է Ռուսաստանի վրա, Հայաստանն օկուպացնելը նույնպես մտնում է այդ տերությունների շահերի մեջ». Գագիկ Հարությունյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական