Երեկոյան ուժեղացել են Ստեփանակերտի գնդակոծությունները, որոնք շարունակվում էին ամբողջ օրը։
Օդային տագնապի ազդանշանը կրկին միացված է: Այս օրվա ընթացքում բնակիչները մի քանի անգամ ստիպված են եղել իջնել ապաստարան:
Նախորդ օրվա հրետակոծությունից հետո քաղաքը գրեթե ամբողջությամբ ընկղմված է խավարի մեջ։ Մարդիկ անջատում են իրենց բնակարանների լույսերը, որպեսզի հակառակորդի համար թիրախավորումը դժվարանա:
Քաղաքում հիմնականում մնում է մեծահասակ բնակչությունը։ Երեխաներին տեղափոխել են Երևան ու Հայաստանի այլ քաղաքներ, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»: Մեծահասակներից շատերը չեն պատրաստվում լքել իրենց տները՝ չնայած վրա հասած փորձություններին: