Չեխիան մտադիր է Ռուսաստանից պահանջել առնվազն 1 միլիարդ կրոն (մոտավորապես 39 միլիոն եվրո)՝ որպես փոխհատուցում 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստներում պայթյունների նյութական վնասի համար: Երկրի իշխանությունները կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին դրանցում ներգրավվածության մեջ: Այս մասին հաղորդել է Չեխական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալենա Շիլլերովային:
«ՌԴ-ից փոխհատուցում ստանալու ամենահեշտ ձևը միջազգային իրավունքի միջոցով փոխհատուցում ստանալու միջոցն է: Եթե մենք ընտրեինք [փոխհատուցում պահանջելու], օրինակ, քրեական դատավարության միջոցը, ապա դա կարող էր տևել շատ, շատ երկար ժամանակ», մեջբերում է հեռուստաալիքը քաղաքական գործչի խոսքերը: