Կիևի իշխանությունները Օբոլոնսկի շրջանի բնակիչներին կոչ են անում դուրս չգալ փողոց՝ կապված ակտիվ ռազմական գործողությունների մոտեցման հետ. հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ Կիևի պետական քաղաքային վարչությանը հղումով։
Քաղաքային անվտանգության վարչությունը բնակիչներին հորդորել է զգոն լինել և մնալ տներում կամ ապաստարաններում։ Ռուսական զորքերի մոտեցման պատճառով փողոց դուրս գալը շատ վտանգավոր է.
Միակ բացառությունը կարող է լինել «օդային գրոհի» ազդանշանի ակտիվացման ժամանակ դեպի ապաստարան շարժվելու անհրաժեշտությունը:





