Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» հետ կապված ռազմական օբյեկտներին Սիրիայում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է.
«Այսօր ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական հարված է հասցրել Սիրիայի և Լիբանանի սահմանային անցակետերի մոտ տեղակայված ռազմական ենթակառուցվածքներին, որոնք ակտիվորեն օգտագործվում էին «Հըզբոլլահի» կողմից Սիրիայից Լիբանան զենք տեղափոխելու համար»: