Իրանի ռազմական խորհրդականներն ու զինվորականները Սիրիայում էին մինչև Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման վերջին պահը։
Իրանի Իսլամական խորհրդի նախագահության անդամ Ահմադ Նադերին ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին ներկա է Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ այսօր կայացած խորհրդարանական փակ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Սիրիայում Ասադի կառավարության տապալումը և տարածաշրջանային իրադարձությունների հետագա զարգացումը։
Նշվել է, որ ներկայումս Սիրիայում իրանական ուժեր չկան։