Ապրիլի 9-ին Կիևը Դոնբասում առաջին անգամ կիրառել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այն շահագործվել է ապրիլի 9-ին, հաղորդում է Украинский милитарный портал-ը: Այս հաղորդագրությունը փաստորեն հաստատում է Դոնբասի երկնքում նկատված թռչող սարքի մասին տեղեկությունները:
Նշվում է, որ սարքը թռչել է Ուկրաինայի հարավային հատվածից Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով: Դրանից հետո այն վերադարձել է մեկնման կետ:
Մարտ ամսին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայից Ուկրաինա են տեղափոխվել առնվազն 30 հարվածային անօդաչու թռչող սարքեր: