ԱՄՆ զինված ուժերը հրետանային կրակ են արձակել ի պատասխան Դեր Զոր նահանգի ռազմական հենակետի գնդակոծման, հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ուեյն Մարոտտոն: Համապատասխան գրառումը տեղադրվել է նրա թվիթերյան էջում:
«ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայում, գտնվելով ռեակտիվ գնդակոծության տակ, ինքնապաշտպանություն են իրականացրել և հրետանային կրակ արձակել արձակման դիրքերի ուղղությամբ», ասված է հայտարարության մեջ: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:



