Իրանը չի կարող մոտ ժամանակներս միջուկային զենք ստեղծել, չնայած այն բանին, որ իսլամական հանրապետությունը լուրջ առաջընթաց է գրանցել ուրանի հարստացման ճանապարհին, ասված է Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Հայմանի հարցազրույցում:
«Եկեք պարզապես ընդունենք այն փաստը, որ ճիշտ որոշումը դիվանագիտական միջոցներով Իրանին մղելն է այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է մեզ և փորձել հասնել ավելի լավ համաձայնության», – լրագրողներին ասել է նա:
Հայմանի խոսքով՝ Թեհրանը կարող է առաջ շարժվել երեք ճանապարհով՝ կամ վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին, կամ դուրս գալ պայմանագրերից և գնալ դեպի «աննախադեպ անհնազանդություն», այդ թվում սպառազինության ծրագրի և ուրանի հետագա հարստացման հետ կապված, կամ կնքել «բարելավված համաձայնագիր», որը նրանց կբերի շատ ավելին, քան ունեին անցյալում: