Աֆղանստանի անվտանգության հարյուրավոր ուժեր հանձնվել են թալիբներին: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով տեղական պաշտոնյային:
«Այսօր առավոտյան [Կունդուզ նահանգի] օդանավակայանում գտնվող հարյուրավոր զինվորներ, ոստիկաններ և դիմադրության ուժեր հանձնվեցին թալիբներին», հայտնել է նահանգի խորհրդի անդամը:
Ինչպես չորեքշաբթի հայտնել են լրատվական աղբյուրները՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի հյուսիսային ինը նահանգներից յոթի կենտրոնները:




