Կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը հոկտեմբերի 5-ին՝ հանածո վառելիքի սուբսիդավորման դեմ բողոքի ցույցի ժամանակ, Բելգիայի մայրաքաղաքում ճանապարհը փակելու համար տասնյակ ձերբակալված ցուցարարների թվում է, տեղեկացնում է Euractiv-ը:
Ոստիկանները ձերբակալել էին Թունբերգին, երբ նա հրաժարվել է լքել նստացույցը: 21-ամյա Թունբերգը Եվրախորհրդարանի մոտ կազմակերպած «Միացյալ կլիմայական արդարության համար» երթի ցուցարարների ավելի փոքր խմբի հետ էր:
Հանրահավաքը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել հանածո վառելիքի սուբսիդավորումը՝ հասնելու համար մինչև 2050 թվականը մայրցամաքը ածխածնային չեզոքացնելու իր հավակնոտ նպատակին:
«Դա տեղի չի ունենա առանց հանածո վառելիքի սուբսիդավորման անհապաղ դադարեցման: Եթե մինչև այդ անհրաժեշտ փոփոխություններ տեղի չունենան, մարդիկ կշարունակեն դուրս գալ փողոց՝ մեր ձայնը լսելի դարձնելու և ձեզ պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել են կլիմայական ակտիվիստները, գիտնականները և տնտեսագետները ԵՄ առաջնորդներին ուղղված բաց նամակում:
Դրանից առաջ դանիական ոստիկանությունը Թունբերգին ձերբակալել էր Կոպենհագենում՝ Գազայի պատերազմի և Արևմտյան ափի իսրայելական օկուպացիայի դեմ բողոքի ցույցի ժամանակ: Ավելի ուշ Թունբերգն ազատ էր արձակվել։