Գերմանիան Իրանում հետ է կանչել իր դեսպանին՝ Գերմանիայի քաղաքացու մահապատժի պատճառով։
Ըստ Reuters-ի՝ տեղեկությունը տարածել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
Դեսպանը հետ է կանչվել իրանական ծագմամբ Գերմանիայի քաղաքացի Ջամշիդ Շարմախդիի մահապատժի պատճառով։
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն և նրա նկատմամբ բողոք է հնչել։
Դրանից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը դատապարտել է Իրանում Գերմանիայի քաղաքացու մահապատիժը։
Նշենք, որ երեկ մահապատժի է ենթարկվել Գերմանիայի քաղաքացի 68-ամյա Ջամշիդ Շարմախդին։ 2020 թվականին նրան առևանգել էին ԱՄԷ կատարած ուղևորության ժամանակ և բռնի ուժով տարել Իրան։
2023 թվականի փետրվարին իրանական դատարանը նրան մեղադրեց ազգային անվտանգությանը սպառնալու մեջ և մահապատժի դատապարտեց։ Ջամշիհ Շարմահդին մեղավոր է ճանաչվել «Թոնդար» միապետական խմբավորումը ղեկավարելու մեջ, որը մեղադրվում է 2008 թվականին Շիրազի կրոնական կենտրոնը ռմբակոծելու մեջ, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 215-ը։