Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ընդգծել է հանրապետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի հետախուզական գործունեության և օպերատիվ ու մարտական պատրաստության բարձր ինտենսիվությունը:
Նրա խոսքերով, հարևան երկրների օդային տարածքում և Բալթիկ ծովի վրայով ավիացիոն թռիչքների ինտենսիվությունը շաբաթական կազմում է ինքնաթիռների մինչև 30 թռիչք, ինչը «ապահովում է հետախուզության անցկացում Բելառուսի ամբողջ խորքով մեկ», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Խրենինի, Բելառուսի շուրջ լարվածության աճը, ըստ էության, պայմանավորված է ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի երկրների նախապատրաստությամբ և պահանջում է պատասխան: