Վաշինգտոնը մտահոգված է Պեկինի կողմից իր միջուկային ծրագրի ավելացման վերաբերյալ տեղեկատվությամբ և կոչ է անում ռիսկերի նվազեցման գործնական միջոցներ ձեռնարկել: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Արդար կլինի ասել, որ այս տվյալները և այլ զարգացումներ վկայում են այն մասին, որ Չինաստանի միջուկային զինանոցը աճելու է ավելի արագ և ավելի բարձր մակարդակով, քան ավելի վաղ կանխատեսվում էր: Այս կուտակումը մտահոգություններ և հարցեր է առաջացնում Չինաստանի մտադրությունների վերաբերյալ», նա այդպես է մեկնաբանել The Washington Post-ի հոդվածը այն մասին, որ Չինաստանի հյուսիսում սկսվել է 119 գործարկիչների կառուցումը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար։ «Մեր կարծիքով, սա ընդգծում է միջուկային ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու կարևորությունը», ասել է Փրայսը:




