Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի պաշտոնակից Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Բանակցությունների ընթացքում կողմերը նշել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները խաղաղ բանակցություններին վերադառնալու համար պայմաններ ստեղծելու հարցում:
Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների, ինչպես նաև դրանցում անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման կապակցությամբ:
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել միջնորդ լինել հակամարտության կարգավորման հարցում: