Միջերկրական ծովում իրանական տրանսպորտային նավի դեմ կատարված դիվերսիան խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Ստացված հաղորդումները հաստատում են նավի դեմ դիվերսիոն հարձակումը, ինչը միջազգային և ծովային իրավունքի ակնհայտ խախտում է», ասել է նա՝ մեկնաբանելով միջադեպը: Դիվանագետի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:




