Թուրքիայի իշխանությունները, կորոնավիրուսի նոր շտամների տարածման պատճառով, որոշում են կայացրել դադարեցնել օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ: Այս մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի շտամը, որը պաշտոնապես ստացել է Դելտա անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում անցյալ հոկտեմբերին, և այն հաճախ անվանում են հնդկական շտամ: Իսկ այս շտամի Դելտա Պլյուս տարբերակը համարվում է էլ ավելի վարակիչ:
«Բանգլադեշի, Բրազիլիայի, Նեպալի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Հարավային Աֆրիկայի հետ օդային երթևեկությունը դադարեցվել է հուլիսի 1-ից` մինչև որևէ հատուկ ծանուցում: Այս երկրներից Թուրքիա ուղիղ թռիչքները արգելվելու են», ասված է զեկույցում:



