Գիտնականները արհեստական ադամանդ ստեղծելու նոր տեխնոլոգիա են մշակել: Այս մասին տեղեկացրել է տեխնոլոգիայի հեղինակներից մեկը՝ Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Ջոդի Բրեդբին: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Small գիտական ամսագրում:
Բնության մեջ ադամանդները սովորաբար ձեւավորվում են միլիարդավոր տարիների ընթացքում` մոտ 150 կմ խորության վրա:
Նոր տեխնոլոգիայի միջոցով գիտնականները կկարողանան բյուրեղներ ստանալ սենյակային ջերմաստիճանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: