Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել է, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու Կիրանցի դպրոցի նոր շենքը։
Մարզպետարանից պատասխանել են․ «Կիրանցի միջնակարգ դպրոցի շենքի շինարարական աշխատանքները սկսված են և նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 1-ին»։
Կիրանցի դպրոցի նոր շենքը ադրբեջանցի ահմանապահներից մոտ 50 մետր հեռավորությամբ է գտնվելու։
Այդ շենքի շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 615 միլիոն դրամ։ Կիրանցի ծնողները դեմ են, որ իրենց երեխաները հաճախեն նոր ձևավորված սահմանին այդքան մոտ գտնվող դպրոց։
Կիրանց գյուղից հայտնեցին, որ նորակառույց դպրոցի շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։ Իսկ թե ինչպես է լուծվելու դպրոցի շենքի հարցը, հայտնի չէ։