Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը News.am-ին հայտնեել է «Արեւիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։
Երեխային տեղափոխելու համար միջնորդել է Կարմիր խաչը. «Երեխան կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Նրան ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- ասել է նա։
Երախայի վիճակը ծանր է։