Ոստիկանության հատուկջոկատայիններն այսօր ջարդել են են Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հավաստիացնում է, որ դա տեղի է ունեցել օրենքի խախտմամբ՝ առանց դատարանի որոշման։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշումը կայացրել է քննիչը՝ քրեական վարույթի շրջանակում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով:
Փաստաբան Երիցյանը հայտնել է, որ այսօր ժամը 14:00-ին Շահրամանյանը հրավիրված է եղել հարցաքննության, և այդ գործողությունները տեղի են ունեցել հենց այդ ժամանակ։ Արցախի վերջին նախագաhը հարցաքննվել է մի քանի անգամ՝ վկայի կարգավիճակով։ Նրան սպասարկող «Տոյոտա» մակնիշի մեքենան շուրջ 15 օր չէր շահագործվում, կապարակնքված էր։