Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Նույն հաջողությամբ, կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար:
Տեսնես այդ ստերին հավատացող քանի՞ բացարձակ միամիտ հայ մարդ է մնացել աշխարհում»: