Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ծովափնյա հյուրանոցներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ:
Զոհվածների թվում 6 խաղաղ բնակիչ է և անվտանգության ուժերի 3 ներկայացուցիչ։ Նշվում է, որ սպանվել է հյուրանոցի վրա հարձակվածներից 7-ը։