Ռուսաստանում միգրանտներին կարող են արգելել հասարակական վայրերում խոսել մայրենի լեզվով. այս մասին ասվել է Կենտրոնական Ասիայից աշխատանքային միգրանտների ինտեգրման դասընթացների ժամանակ, որը նախաձեռնել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալությունը (FADN)։
Օտարերկրացիներին կխնդրեն հասարակական վայրերում մայրենի լեզվով չխոսել, անգամ չշշնջալ։
Օտարերկրացիներին Ռուսաստանում հնարավոր է արգելվի брат, сестра բառերով դիմել նրանց, ովքեր հարազատ ազգակցականներ չեն։ Օտարերկրացիներին կոչ է արվում անցորդների մասին մայրենի լեզվով չխոսել, չքննարկել կամ այլ մարդկանց ներկայությամբ չփսփսալ։
Չի կարելի անհանգստացնել մարդկանց, ինչպես նաև չպետք է ձայներ հանել, սուլել կամ կտկտացնել՝ փորձելով գրավել դուր եկած կնոջ կամ տղամարդու ուշադրությունը: