Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Իր շնորհավորանքներում Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պատմականորեն ունեցել են հատուկ պատասխանատվություն համաշխարհային անվտանգության և կայունության ապահովման համար:
Միևնույն ժամանակ, Մոսկվան կողմ է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և հավասար երկխոսության կառուցմանը, որը հիմնված կլինի շահերի փոխադարձ քննարկման վրա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի դրանից, Պուտինը հաստատել է Թրամփին արված Մոսկվա այցի հրավերը՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին: